Առաջին նախաբժշկական օգնություն
Կրծքավանդակի վնասվածքներ
Կրծքավանդակի վնասվածքների հետևանքով առաջացած մահացությունը շատ բարձր է և գլխի ու ողնաշարի վնասվածքներից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։
Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց և փակ։ Բաց վնասվածքները (երբ խախտված է մաշկի ամբողջությունը) առաջանում են, երբ որևէ առարկա (դանակ, հրազեն և այլն) ծակում է կրծքավանդակի պատը կամ, կողերը կոտրվելով, ներսից պատռում են մաշկը: Փակ վնասվածքները (երբ մաշկի ամբողջությունը խախտված չէ) առաջանում են, երբ կրծքավանդակին հարվածող առարկան բութ է։
ՆՇԱՆՆԵՐԸ
- դժվարացած շնչառություն,
- թույլ, հաճախացած անոթազարկ,
- ցավ, վնասվածքի տեղում,
- գունատ, կապտավուն, խոնավ մաշկ,
- կրծքավանդակի ակներև ձևափոխություն, օրինակ՝ կոտրվածքների դեպքում,
- արյունախխում (հազալիս արնախառը խորխ կամ արյուն է դուրս գալիս)։ Հնարավոր է բերանից և քթից փրփրանման ալ կարմիր արյան արտահոսք (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ")։
ԿՈՂԵՐԻ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ
Կողերի կոտրվածքն առաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներգործումից։ Կողերի կոտրվածքները, բավական ցավոտ լինելով հանդերձ, հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում։ Այդ վնասվածքները վտանգավոր են, երբ դրանց պատճառով զգալիորեն խանգարված է տուժածի շնչառությունը, օրինակ՝ երկկողմանի բազմակի կոտրվածքների կամ կոտրվածքի հետևանքով առաջացած պնևմոթորաքսի դեպքում: Կողերի կոտրվածքներ ունեցող տուժածը շնչում է մակերեսային, քանի որ նորմալ, խորը շնչառությունը սուր ցավ է պատճառում։ Տուժածը սովորաբար փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով կրծքավանդակի վնասված մասը։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել. դա վնասված կողմին հենված կիսանստած դիրքն է։ Եթե տուժածն անգիտակից վիճակում է, բերեք նրան կողքի ապահովության դիրքի` վնասված կողմի վրա։ Տուժածի ձեռքն ամրացրեք կրծքավանդակի վնասված կողմին (նկ.17.1)։ Դրանով կսահմանափակվի վնասված կողմի շարժունությունը, և ցավը կմեղմանա։ Կարող եք օգտագործել նաև բարձ կամ փաթաթած վերմակ։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան աոաջին օգնություն։
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ԲԱՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Կրծքավանդակի բաց վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։ Դրանց օրինակ կարող են ծառայել դանակահարված կամ հրազենային վերքերը։ Սուր առարկայով ուժեղ հարվածը կարող է ծակել կրծքավանդակի պատը և վնասել թոքամիզը։ Ճնշումների տարբերության հետևանքով օդը վերքից թափանցում է թոքամզի խոռոչ (պնևմոթորաքս)։ Դրա հետևանքով խանգարվում է ներշնչման ժամանակ թոքերի ընդարձակումը (նկ.17.2), և տուժածի շնչառությունը դժվարանում է։ Ներթափանցող առարկան կարող է վնասել նաև ներքին օրգանները՝ թոքերը, սիրտը, խոշոր արյունատար անոթները և այլն։ Տուժածի ամեն շնչառական շարժման ժամանակ լսվում է ներծծվող օդի բնորոշ ձայն։ Սա կրծքավանդակի թափանցող վնասվածքների ուղղակի նշանն է։
ՆՇԱՆՆԵՐԸ
Կրծքավանդակի թափանցող վնասվածքների նշաններն են`
- շնչելիս ներծծվող օդի բնորոշ ձայն,
- ցավ կրծքավանդակում,
- դժվարացած, մակերեսային շնչառություն,
- թույլ, հաճախացած կամ անկանոն անոթազարկ,
- գունատ, կապտավուն, խոնավ մաշկ,
- արյունախխում:
Առանց համապատսախան օգնություն ցուցաբերելու տուժածի շնչառությունը գնալով դժվարանում, և նրա վիճակը ծանրանում է։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Տեղադրեք «փականային» վիրակապ, որի շնորհիվ ներշնչման ժամանակ կրծքավանդակի վերքից օդը չի անցնում թոքամզի խոռոչ, իսկ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս վերքից։ Այդպիսի վիրակապ պատրաստելու համար՝
- վերցրեք օդի համար անթափանց որևէ թաղանթի, օրինակ՝ պոլիէթիլենի թաղանթի ուղղանկյուն կտոր և դրանով ամբողջովին ծածկեք վերքն այնպես, որ այն գտնվի ուղղանկյան փոքր կողմերից մեկին մոտ։
- Ուղղանկյուն թաղանթի վերքին մոտ գտնվող փոքր կողմը և երկու մեծ կողմերը կպչուն ժապավենով կպցրեք մարմնին (նկ.17.3)։
- Ուղղանկյուն թաղանթի չորրորդ (վերքից հեռու գտնվող) կողմը թողեք ազատ, եզրին որևէ յուդային նյութ, օրինակ՝ վազելինի յուղ քսելով։
- Եթե ձեռքի տակ հարմար միջոցներ չկան, ապա ծածկեք վերքը մի քանի տակ ծալած որևէ գործվածքով կամ ուղղակի ձեռքով:
- Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել։ Հիմնականում դա կիսանստած դիրքն է։
- Անշարժացրեք կրծքավանդակի վնասված կողմը։
- Սահմանափակեք տուժածի շարժումները։
- Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը։
- Ահազանգեք շտապ օգնություն։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն